Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ Փարիզում ձերբակալել են 24-ամյա Յուլիա Վավիլովային։ Այս մասին գրում է Baza telegram ալիքը։
Նշվում է, որ «օգոստոսի 16-ին Յուլիան Ինստագրամի իր սթորիում հրապարակել է, որ Ղազախստանից թռել է Ադրբեջան։ Աղջկա ֆոնին երևացել է Embraer Legacy 600 ինքնաթիռը: Նաև նա Ադրբեջանից լուսանկարներ է հրապարակել:
«Դատելով սոցիալական ցանցերից՝ Յուլիան ապրում է Դուբայում և հաճախ է հայտնվում այն վայրերում, որտեղ գտնվում է Պավել Դուրովը։ Օգոստոսի 25-ի գիշերը Յուլիան դադարել է հայտնվել համացանցում։ Ինքը՝ Յուլիան, իրեն անվանում է գեյմեր, հաղորդավար, կրիպտո-ներդրող և վարում է արաբերեն կրիպտոյի մասին ալիք»,- գրում է Baza-ն։
Մոսկվայում վարկած են դիտարկում, որ Յուլիա Վավիլովան, ով Դուրովի հետ Բաքվում է եղել, կարող էր հավաքագրվել արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից։ Կասկածներ են առաջացել, որ հենց Վավիլովան է միջնորդել մեդիամագնատի ու ֆրանսիացի գործարարի հանդիպումը Փարիզում։
Այս վարկածն այժմ գերիշխում է Մոսկվայի գրասենյակներում, և համապատասխան հետաքննություն է ընթանում, լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։