Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից

Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից

Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Ջերմուկի հատվածում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:Ավելին` նկատվում է նաեւ հակառակորդի զինուժի որոշակի կուտակում ու հրամայվել է զինվորականներին չբացակայել` պատրաստ լինելու հնարավոր զարգացումներին:

Մեր զրուցակից զինվորականները փաստել են, որ բավական մարտական են տրամադրված։

«Դրան ենք սպասում, բավական է, հոգնել ենք էս իրավիճակից»,- «Փաստինֆո»-ին ասել են զինվորականները։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ ՊՆ-ին, սակայն դեռ պատասխան չի ստացել: