Ռուբին հյուրանոցում պայթյունի հետևանքով մահացածն՝ այսօր ձերբակալվածի որդին էր․ մանրամասներ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Վարդան Վարդանյանի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Տարոն Բարսեղյանի գլխավորությամբ մարտաֆիլմ հիշեցնեղ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում են իրականացրել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 25-ին, Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողները գտնվում են Փոքր Վեդի գյուղի տներից մեկում։
Անմիջապես գյուղ են մեկնում ոստիկանության ծառայողները ու քանի որ գյուղում փողոցները միմյանց հետ կապված են և տեղեկություն կար, որ կասկածյալները զինված են, տարբեր հատվածներից օպերատիվ խմբերը մոտեցել են կասկածյալների հնարավոր մնալու վայրին։
Հասնելով դեպքի վայր՝ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և կասկածյալներից Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Մ․-ն, տեսնելով ոստիկաններին, ատրճանակն ուղղում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լ․ Անտոնյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ․ Բարսեղյանի վրա։
Մոտ 1 ժամից ավելի ոստիկանները բացատրական աշխատանքներ են կատարում, որպեսզի նա վայր դնի զենքը և ինքնակամ ներկայանա իրենց, սակայն զինված տղամարդը ոչ միայն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին այլև սկսկում են սպանության սպառնալիքներ տալ ու անընդհատ կրկնում, որ կրակելով սպանելու է մի քանիսին։
Ի վերջո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, քանի որ նա զենքը բերել էր մարտական վիճակի, կարողնում են պրոֆեսիոնալ ձևով՝ առանց կրակոցի, վնասազերծել Էդգար Մ․-ին, ապա տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայր ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարրչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերում են ատրճանակը՝ լիցքավորված 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։ Էդգար Մ․-ն ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերված ատրճանակը և փամփուշտները պատկանում են իրեն։
Վերջինս ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Նրան վնասազերծելուց հետո ոստիկանները պարզում են, որ նրա հանցակիցը 27-ամյա Արման Մ․-ն կամ նրա հետ չի եղել, կամ ճողոպրել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Արման Մ․-ն Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրի հյուրատներից մեկում հայտնաբերվում է մահացած՝ նռնակի պայթյունից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների կողմից Արարատի մարզում վնասազերծվածն ու Արմավիրի մարզում պայթյունի հետևանքով մահացածը հայր ու որդի են, իսկ ոստիկաններն էլ հսկայածավալ աշխատանքների արդյուքնում հայտնաբերել են նրանց կողմից ավազակային հարձակմամբ հափշտակված տուժածի Opel մակնիշի ավտոմեքենան։