Սա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել
Hraparak.am-ը գրում է․ Արցախցիների համար նախատեսված բարեգործական համերգը, որը կրում է «Արցախը մունք ենք» խորագիրը, իշխանական արբանյակների մոտ քննարկումների առիթ է դարձել:
Բանն այն է, որ իշխանական ֆեյքերը նեղսրտել են, որ հայ երգիչները բարեգործական համերգ են կազմակերպել դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրը:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականին եւ համերգն էլ ոչ թե տաշի-տուշի է, այլ նվիրված է Արցախին եւ հասույթն էլ փոխանցվելու է կարիքի մեջ գտնվող, բռնի տեղահանված արցախահայերին:
Երգիչ Արսեն Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ ոչինչ հատուկ չի արվել, համերգի օրվա ընտրության հետ կապված երգիչները չունեն որևէ մասնակցություն, օրն ընտրել են կազմակերպիչները. «Դիտավորյալ ոչինչ չի արվել:
Աչքովս ընկավ, որ ինչ-որ մարդիկ քննադատում են: Ես պարզապես իմացա, որ բարեգործական համերգ է և համաձայնեցի դրան մասնակցել: Այն, ինչ օգնում է արցախցիներին, փորձում ենք խթանել», – նշում է երգիչը:
Թե ինչ օգնություն են ցուցաբերելու, Սաֆարյանն ասում է` չգիտի, սակայն վստահ է, որ գաղափարը կարևոր է. «Ես զուտ համաձայնել եմ երգել, որովհետև գաղափարը կարևոր է, անկախ նրանից, թե դա ինչ պրոյեկտ է, եթե Արցախի համար է, ուրեմն կարևոր է:
Հնարավորինս մեր հայրենակցիներին պետք է օգնենք, այսօր գոնե դա կարող ենք անել: