Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված մոտ 30 անձ հրահրեցին երեկվա անկարգությունները. արցախցի
«Երբ որ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ պետք է լսի եւ հարցերի պատասխաները տա, նիկոլական ուժի կողմից ուղղորդված, ենթադրում եմ հենց Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված 30 անձ եկել էին հենց սադրանքներ, կռիվներ անելու, ինչ-որ անհասկանալի պահանջներ ներկայացնելու, որ Արցախի ներկայացուցչությունը պետք է փակվի, այսինքն ակնհայտ այդ մարդկանց գործունեությունը ուղղված էր Արցախի պետականության դեմ:
Երբ ես ներկայացուցչության բակում էի տարբեր տղաներ ինձ մոտեցան, որոնք ասացին, որ չէին ցանկանում ներխուժել ներկայացուցչություն եւ չեն ցանկացել, որ փակվի ներկայացուցչությունը Հայաստանում:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ իր հավատարիմ արցախյան խոսափող Սամվել Բաբայանի միջոցներով, այնտեղ էր հրավիրել երեւի մի 30-40 հոգու, եւ երբ ես խոսում էի, ասում էի, որ Փաշինյանն է այս ամենի մեղավորը, նրանք գոռացինբ, ասացին, որ գնամ այդտեղից, իրենք շատ շնորհակալ են նրանից եւ որ թող շնորհակկալ լինեմ, որ Փաշինյանը թույլատրել է ես այստեղ ապրեմ, ինչը աբսուրդ է, որովհետեւ Նիկոլը չի,որ պետք է ինձ թույլատրի՝ ես իմ հայրենիքում ապրեմ»,-ասաց նա: