Սիրուշո, Էմմի, Մերի Մակարյան․ ովքեր «պլստացին» Թրամփի որոշումից
Oragir.news-ը գրում է․ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որոշում, ըստ որի՝ պահանջում է դադարեցնել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ծնողներից Միացյալ Նահանգներում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու կարգը։
Շատերն են նկատել, որ հայ հայտնիները հաճախ են իրենց երեխաներին լույս աշխարհ բերում ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու նպատակով։
Ձեզ ենք ներկայացնում այն հայ հայտնիներին, որոնց երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և ստացել քաղաքացիություն։
1․ Երգչուհի Սիրուշոյի երեխան ոչ միայն ծնվել են, այլև մկրտվել ԱՄՆ-ում։ Սիրուշոն և Լևոն Քոչարյանն իրենց դստերը՝ Զաբելին, մկրտել են ԱՄՆ-ում։

2․ Էմմա Բեջանյանը, որը առավել հայտնի է որպես Էմմի, ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Նրա որդիները՝ Դանիելը և Միքայելը, ծնվել են ԱՄՆ-ում՝ ստանալով քաղաքացիություն։

3․ Դերասանուհի Մերի Մակարյանը ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Նրա դուստրը՝ Էլիզան, ծնվել է 2019-ին։ 2023–ին Մերի Մակարյանը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ որդուն։ Երեխաները ստացել են ԱՄՆ քաղաքացիություն։

4․ Երգչուհի Լիլուն ամուսնությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ լույս աշխարհ են եկել նրա երկու երեխաները։ Նրա երկրորդ երեխան՝ դուստրը՝ Մարիան, ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Երրորդ երեխան՝ Էվան, ծնվել է 2024 թվականի հունիսին։ Նրանք ստացել են ԱՄՆ-ի քաղաքացիություն։

5․ Լուսինե Թովմասյանը և նրա ամուսինը՝ Արթուրը, ԱՄՆ քաղաքացիություն ունեն։ Նրանց որդին՝ Ալեքը, ծնվել է ԱՄՆ-ում և ստացել քաղաքացիություն։
