Սոսեն որոշել է մնալ Արցախում
Քույրս՝ Սոսեն, որոշում է կայացրել ապրել Արցախում թուրքի հետ, քան թուրքանման հայի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սոսեի քույր Գոհար Բալասանյանը։
Նա նշել է՝ Սոսեն Արցախը չի լքի, միևնույն ժամանակ հայտնել է, որ Սոսեի մայրը, քույրը և եղբայրներն իրենց ընտանիքներով մինչև հիմա կացարան են փնտրում Երևանում։
Հիշեցնենք, որ Սոսեն մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին և վիրավորվել։
Նրա հայրը՝ Գրիգոր Բալասանյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, մահացել է երկու տարի առաջ։