Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի. Բեռնարդ Շոուի մտքերը
Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն զբաղվում էր լրագրությամբ և գրականությամբ, նա նաև երաժշտական ու թատերական քննադատ էր։
Շոուն հեղինակ է 63 պիեսի, մի քանի վեպի, քննադատական բազմաթիվ աշխատությունների:
1. Երկրագունդը կազմված է անբաններից, ովքեր առանց աշխատելու ցանկանում են գումար ունենալ, և հիմարներից, ովքեր պատրաստ են առանց հարստանալու աշխատել։
2. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց դրսևորումն է։
3. Ատելությունը թույլի վրեժն է իր ապրած վախի համար։
4. Մենք երջանկություն պահանջելու իրավունք չունենք, քանի դեռ այն չենք արտադրել։
5. Իդեալական տղամարդն այն տղամարդն է, ով համարում է, որ իր կինն իդեալական է։
6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, առավել ևս, եթե դու հիմար էլ ես։
7. Երբեմն մարդկանց պետք է ուրախացնել, որպեսզի նրանք շեղվեն ձեզ կախաղան հանելու ցանկությունից։
8. Մերձավորի նկատմամբ ամենամեծ մեղքն ատելությունը չէ, այլ անտարբերությունը, որն անմարդկայնության գագաթնակետն է։
9. Կանայք ինչ-որ կերպ գուշակում են, թե ում հետ ենք ուզում դավաճանել նրանց, երբեմն անգամ ավելի շուտ, քան մենք կզգանք դրա կարիքը։
10. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի։ Ճիշտ է, նրանց հաճախ խեղդում են, բայց երբեք չեն թողնում։
11. Ով կարողանում է, նա անում է, ով չի կարողանում, նա սովորեցնում է։
12. Աշխատեք ստանալ այն ամենը, ինչը որ սիրում եք, հակառակ դեպքում կսիրեք այն, ինչը ստացել եք։
13. Ծերանալը ձանձրալի է, բայց երկար ապրելու միակ միջոցն է։
14. Միակ դասը, որ պատմությունից կարելի է քաղել, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։
15. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի