Վերջերս ծնվшծ երեխшն չի կшրողшնում բшցել բերшնը
Ինն ամիս առաջ Կանադայում ծնվել է երեխա՝ նորմալ բոլոր տեսակետներից, բացի մեկից՝ Ուայեթ Սքոթը (Wyatt Scott) խանգարում ունի, որի պատճառով չի կարողանում բացել բերանը:
Այդպիսի վիճակը, երբ ծնոտները սեղմված են լինում եւ դրանք գործնականում հնարավոր չէ թուլացնել, կոչվում է բնածին տրիզմ: Այսպիսի դեպքերն այնքան հազվադեպ են, որ Օտտավայում ուղղակի չգիտեն, թե ինչպես օգնել երեխային:
«Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե Ուայեթին լավ կլինի երկու, հինգ թե տաս տարи հետո, կամ որ նա ստիպված կլինի սրվակից ուտել ողջ կյանքը»,- ասում է նրա մայր Էմի Միվիլլը (Amy Miville):
Ծնողներն արդեն ապրել են մի սարսափելի դրվագ, երբ երեխան սրտխառնոց է ունեցել եւ չի կարողացել բացել բերանը, որպեսզի փսխման զանգվածները դուրս գան: Երեխան արագ հիվանդանոց է տեղափոխվել, նա կորցրել է գիտակցությունը սակայն բարեբախտաբար գլխուղեղը չի տուժել:
Այս իրավիճակը նաեւ ուղեկցվում է այլ խնդիրներով, ինչպիսիք են՝ թարթել, դեմքի մկաններն օգտագործել եւ կուլ տալ չկարողանալը:
Բժիշկները մտածում էին որ նրա մոտ կարող է մկանների հետ կապված խնդիրներ են, սակայն ԿՏ-ն եւ ՄՌՏ-ն այդպիսի խնդիրներ չհայտնաբերեցին: Անէսթեզիոլոգներները նաեւ չեն ցանկանում նրան մկանների անհրաժեշտ բիոպսիայի ենթարկել, քանի որ Ուայեթի փակ բերանը փակում է նրա շնչառական ուղիները, հաղորդում է Fox News-ը՝ կանադական ԶԼՄ-ներին հղումով:
Նրա ծնողները վեբ-կայք են ստեղծել, որպեսզի հնարավորություն ունենան խորհրդատվություն ստանալ ամբողջ աշխարհից: Կայքը կոչվում է «Ի՞նչ է պատահել Ուայեթի հետ», այնտեղ կան երեխայի անցած տարբեր բժշկական միջամտությունների նկարագրություններ:
Կայքը գործարկելու պահից հետո զույգը արդեն էլեկտրոնային փոստով հարյուրավոր նամակներ է ստացել բժիշկներից, բուժքույրերից եւ հասարակ մարդկանցից: Եվ նույնիսկ այս ամենից հետո խնդրի որեւէ որոշակի լուծում գտնել չի հաջողվում: