Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչու նախկին նախագահները պատժի չեն ենթարկվում
«Վստահեցնում եմ, որ այն, ինչ ժամանակին ասել եմ, չի մոռացվել։ Սակայն այլ բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխության ղեկավար, այլ բան է, երբ դու վարչապետ ես։
Երբ դու վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, իսկ երբ դու վարչապետ ես, դու կարող ես անել միայն այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով։
Ոչ մի բան չեմ մոռացել։ Պատկերացնո՞ւմ եք իրականություն լինի, երբ պարզվի, որ վարչապետը դատավճիռներ է կայացնում։ Չի կարելի նման բան թույլ տալ։
Հանցագործները չեն փախնի ոչ մի տեղ, նրանք անխուսափելիորեն կարժանանան պատժի»,- ասաց նա։