Փաշինյանի ավտոշարասյունը մեծ արագությամբ անցնելիս շանը գցեց մեքենայի տակ
Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ քիչ առաջ Արմավիր-Երևան ավտոճանապարհը երկար ժամանակով խցանված է եղել։
Պարզվել է՝ ճանապարհը փակել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունն անցնի։ «5 կիլոմետրանոց խցանում էր, փակել էին, որ Նիկոլն անցնի։
Արմավիրից վերադառնում էր Երևան, բայց, թե ուր էր գնացել և ինչի համար՝ չգիտենք»,- ասաց քաղաքացին։
Քաղաքացու խոսքով՝ մեքենաներն այնքան անրագ են սլացել, որ փողոցն անցղնող շան են գցել մեքենայի տակ։
«Ոնց որ Երևանում էին մեծ արագությամբ քշել ու հղի կնոջը գցել ավտոյի տակ, նույն ձև էլ այսօր այնպիսի արագությամբ էին սլանում, որ փողոցն անցնող շանը գցեցին ավտոյի տակ։
Մի հատ չկանգնեցին էլ, քշեցին անցան։ Շունը մինչև հիմա այդ հատվածում սատկած, ընկած է»,- ասաց մեր զրուցակիցը։