Քթի վիրահատության ժամանակ մահացել է 32-ամյա Լիանան
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:
Նա Հայաստան է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկութուններով՝ մահացածը ունեցել է 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից հետո 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում: