Ադրբեջանական զինուժը կրակ է բացել․ ունենք վիրավոր

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել․ ունենք վիրավոր

Սեպտեմբերի  17-ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին`  ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել  Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,   ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։