Ուրալի վթարից զոհված Արեգը 1 տարի առաջ էր ծառայության մեկնել
Ուրալի վթարի հետևանքով ապրիլի 12-ին զոհված Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր։ 1 տարի առաջ էր ծառայության մեկնել։ Մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրիի հատվածում նախօրեին տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: