Ուրալի վթարից զոհված Արեգը 1 տարի առաջ էր ծառայության մեկնել

Ուրալի վթարից զոհված Արեգը 1 տարի առաջ էր ծառայության մեկնել

Ուրալի վթարի հետևանքով ապրիլի 12-ին զոհված Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր։ 1 տարի առաջ էր ծառայության մեկնել։ Մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մեղրիի հատվածում նախօրեին տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։

Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: