Լավ լուր Զառա Արամյանի վիճակը կայունացել է․ նոր մանրամասներ հաղորդավարուհու առողջականից

ArmLur.am-ն ապրիլի 16-ին հայտնեց, որ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը տեղափոխվել էր «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Ըստ մեր տեղեկությունների՝ Զառա Արամյանը սրտի հետ կապված խնդիրների ունի, ինչի պատճառով նրան հոսպիտալացրել էին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Զառա Արամյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում նա հիմա։

Վերջինս պատասխանեց․ «սուր վիճակը ստաբիլացել է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բայց դեռ բարդ է վիճակս և թթվածնի տակ եմ, բժիշկները ամեն ինչ անում են»:

«Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իմ համար անհանգստացել են, աղոթել են»,-եզրափակեց Արամյանը: