Փողոցներով քայլելով լաց եմ եղել․ ընտանիքս եթե չլիներ, ես դրա տակից դուրս չէի գա․ Սարգիս Գրիգորյան

Փողոցներով քայլելով լաց եմ եղել․ ընտանիքս եթե չլիներ, ես դրա տակից դուրս չէի գա․ Սարգիս Գրիգորյան

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն է դերասան Սարգիս Գրիգորյանը։

«Վատ էի զգում ինձ, գլուխս էս պատից էն պատն էի տալիս, ես չգիտեի ուր էի հայտնվել, մանավանդ՝ արժեքներն էին տարբեր, ես ինձ օտար էի զգում, բայց գիտեի, որ հետ էլ չեմ ուզում գալ։

Դեպրեսիայի մեջ ընկա, բայց հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ընտանիքս եթե չլիներ, ես դրա տակից դուրս չէի գա։ Վիճաբանություններ էր լինում, եղել է դեպքեր ուղղակի փողոցներով քայլելով լաց եմ եղել։

Հետո հայտնվեցին լավ ընկերներ, որոնք ինձ շատ օգնեցին այստեղ։ Հետո ես սկսեցի առանց ամբիցիաների գնալ դռներ թակել։ Այստեղ պետք է գնաս քո հանապազօրյա հացը վաստակես ու զրոյից շրջապատ ստեղծես ու ես դա արեցի»։