Սաստիկ բքի պատճառով պոստերից մեկում կորել է կապը զինծառայողի հետ

Սաստիկ բքի պատճառով պոստերից մեկում կորել է կապը զինծառայողի հետ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: