Երևանում երեկվանից որոնվող 24-ամյա տղայի դին ոստիկանները հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ

Երևանում երեկվանից որոնվող 24-ամյա տղայի դին ոստիկանները հայտնաբերել են Կիևյան կամրջի տակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սայմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներիբաժնի պետ Հարություն Դանիելյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ երեկվանից որոնողական աշխատանքների արդյունքում Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերել են որոնվող՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Ղուկաս Ղ.-ի դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ Աննա Խաչատրյանի գլխավորությամբ:

Փրկարարաները մեծ դժվարությամբ՝ ճոպանի և պատգարակի միջոցով դին մոտեցրել են դիատարին: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:

Ըստ նախնական տեղեկության՝ երիտասարդ տղան կամրջից ցած նետվելով ինքնասպան է եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: