«Ցավից մեռնում էի, խփում էին բոքսով»․ Լեռնիկը 7 օր ապրել է ադրբեջանական գերության մեջ

«Ցավից մեռնում էի, խփում էին բոքսով»․ Լեռնիկը 7 օր ապրել է ադրբեջանական գերության մեջ

Լեռնիկ Աղաջանյանը աշխատում էր Չլդրան և Ճանկաթաղ գյուղերի միջակայքում գտնվող անասնաֆերմայում։ Այս մասին նա պատմել է Factor TV-ի հետ զրույցում։

Սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններից հետո Լեռնիկին մի քանի ադրբեջանցիներ հանկարծակիի են բերում ու գերեվարում։

Նրան տեղափոխում են Ակնա (Աղդամ) ու 7 օր պահում գերիների համար նախատեսված վրանում։ 7 օրերի ընթացքում Լեռնիկի ու մյուս գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։

Լեռնիկին ծեծում են, ծաղրում, ցավերը մեղմելու համար հրաժարվում ցավազրկող դեղորայք տրամադրել։ 7 օր գերության մեջ մնալուց հետո Լեռնիկին մի քանի այլ գերիների հետ վերադարձնում են Հայաստան։

Դրանից հետո նա հոգեբանական ու առողջական խնդիրներ է ունենում, ստանում հոգեբանի աջակցություն, սակայն ընտանիքի անդամները արձանագրում են, որ հոգեբանական խնդիրները լիովին հաղթահարված չեն։

Այժմ Լեռնիկը քրոջ ընտանիքի ու մոր հետ ապրում է Գառնի գյուղում վարձակալած տանը։ Գտել է աշխատանք և փորձում է շարունակել կյանքը։