Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 19։54-ին՝ 3,6 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Բնակավայրերում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։