Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 19։54-ին՝ 3,6 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Բնակավայրերում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։