Այս հյութը լավագույն միջոցն է ավելորդ քաշից ազատվելու համար

Այս հյութը լավագույն միջոցն է ավելորդ քաշից ազատվելու համար

Շաղգամը մեծ նշանակություն է ունեցել մարդկանց սննդի մեջ` մինչև կարտոֆիլի տարածվելը։ Շաղգամով սնվում էին ոչ միայն գյուղացիները, պանդուխտները, ռազմիկները, այլ նաև այն մատուցվում էր թագավորական սեղաններին։

Շաղգամն ուտում էին խորոված, եփած, շոգեխաշած վիճակում, որպես լցոն կարկանդակների մեջ, դրանցից պատրաստում էին տարբեր կերակրատեսակներ, կվաս։

Հում շաղգամը պարունակում է մինչև 9 տոկոս շաքար։ Վիտամին C-ի պարունակությամբ այն համարյա երկու անգամ գերազանցում է նարնջին, կիտրոնին, սպիտակագլուխ կաղամբին, լոլիկին, ազնվամորուն և գետնամորուն։

Բացի ասկորբինաթթվից, պարունակում է վիտամիններ` B1, B2, B5, PP, ենթավիտամին A (հատկապես դեղին շաղգամը)։ Պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ և այլ կարևոր մակրո և միկրո տարրեր և մանրէասպան ֆիտոնցիդներ։

Լնդերի բորբոքում, կարիես. 1 ճ/գ շաղգամի մանրացրած տերևուքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ։

Մրսածություն, հազ, կոկորդի ցավ. Մանրացրեք և խառնեք 2 ճ/գ արմատապտուղը, 15 րոպե եփեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Հոդատապ. Եփած շաղգամի խյուսը տեղադրեք հիվանդ հատվածին։ Եփուկով կատարեք լոգանքներ։

Վատ ինքնազգացողություն, անքնություն. Խառնեք շոգեխաշած շաղգամի հյութը մեղրի հետ և խմեք քնելուց առաջ։

Բրոնխների ասթմա. Թարմ արմատապտղից ստացված հյութը 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ։ Օգտակար է նաև լարինգիտի, մրսածության հետևանքով առաջացած ձայնի կորուստի, սրտխփոցի, անքնության դեպքում։

Ցրտահարություն. Աղացեք թարմ շաղգամը, խառնեք գոլացրած սագի յուղի հետ (2։1), հարեք։ Քսուքը պահեք սառնարանում։

Հակացուցված է` երիկամների հիվանդության, ստամոքսի և աղիների բորբոքումների դեպքում։ 100 գ շաղգամը պարունակում է ընդամենը 28 կկալ։ Արմատապտուղը կշտացնում է, բայց չի գիրացնում։ Այդ է պատճառը, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս այն` որպես ավելորդ քաշից ազատվելու միջոց։

Մշակել են նույնիսկ հատուկ սննդակարգ` քաշը նվազեցնելու համար, պետք է հրաժարվել քաղցրավենիքից, և յուրաքանչյուր անգամ սնվելուց առաջ պարտադիր է ուտել շաղգամ, ընթացակարգը` 1 ամիս։