«Թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել երեխաների դասագրքի վրա». Դավիթ Գյուլզադյան
Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հեռախոսով հարցուփորձ արեցի Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետին` Գրիգորյանին, 2-րդ դասարանի` ադրբեջանական դրոշով դրոշմված մայրենի լեզվի դասագրքի մասին:
Թուքումուր արեց ինձ` թե դոցենտ մարդ ես, չգիտե՞ս, որ դասագրքերի հարցով նախարարոթյունն է զբաղվում (փաստորեն, դոցենտիս պարտականության մեջ դրա իմացությունն անմիջականորեն էր մտնում…):
Լա՜վ, ասենք` անգրագետ դոցենտ եմ, բա կրթվարչպետիդ հետաքրքիր չէ՞` թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել մարզիդ երեխաների դասագրքի, այն էլ հայերենի՛ դասագրքի վրա…»: