Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված մոտ 30 անձ հրահրեցին երեկվա անկարգությունները. արցախցի

nare simonyan

Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված մոտ 30 անձ հրահրեցին երեկվա անկարգությունները. արցախցի

«Երբ որ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ պետք է լսի եւ հարցերի պատասխաները տա, նիկոլական ուժի կողմից ուղղորդված, ենթադրում եմ հենց Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված 30 անձ եկել էին հենց սադրանքներ, կռիվներ անելու, ինչ-որ անհասկանալի պահանջներ ներկայացնելու, որ Արցախի ներկայացուցչությունը պետք է փակվի, այսինքն ակնհայտ այդ մարդկանց գործունեությունը ուղղված էր Արցախի պետականության դեմ:

Երբ ես ներկայացուցչության բակում էի տարբեր տղաներ ինձ մոտեցան, որոնք ասացին, որ  չէին ցանկանում ներխուժել ներկայացուցչություն եւ չեն ցանկացել, որ փակվի ներկայացուցչությունը Հայաստանում:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ իր հավատարիմ արցախյան խոսափող Սամվել Բաբայանի  միջոցներով, այնտեղ էր հրավիրել երեւի մի 30-40 հոգու, եւ երբ ես խոսում էի, ասում էի, որ Փաշինյանն է այս ամենի մեղավորը, նրանք գոռացինբ, ասացին, որ գնամ այդտեղից, իրենք շատ շնորհակալ են նրանից եւ որ թող շնորհակկալ լինեմ, որ Փաշինյանը թույլատրել է ես այստեղ ապրեմ, ինչը աբսուրդ է, որովհետեւ Նիկոլը չի,որ պետք է ինձ թույլատրի՝ ես իմ հայրենիքում ապրեմ»,-ասաց նա:

Share