Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ. Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը

shiraz mher mkrtchyan

Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ. Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը

Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը՝ Հովհաննես Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս, դիմելով Շիրազին, հարցնում է․

– Շիրա՛զ, կսեն Դանթեականը («Հայոց Դանթեական») դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճիշտ է՞։

– Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրել։

– Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։

– Այ տղա, քեզի ի՞նչ էղավ, կսեմ ես եմ գրել։

– Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…

-Է՜, Ֆռունզ ջան, ես խելըռել, նոր եմ գըրել․․․

Share