Նորակոչիկները մեկնեցին ծառայության

norakochikner

Նորակոչիկները մեկնեցին ծառայության

Սարդարապատի հուշահամալիրում հունվարի 8-ին տեղի է ունեցել 2025 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարներն ու նորակոչիկների հարազատները:

zorakochikner

Ինչպես հայտնել են մարզպետարանից, ավանդույթի համաձայն ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։

sardarapat zorakoch
Share