Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 56 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։
Երկրաշարժի օջախը գրանցվել է 28 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։