Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 56 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։

Երկրաշարժի օջախը գրանցվել է 28 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։