Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ֆրանսիական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»

«Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն:

Նշենք, որ Երևանը ֆրանսիական զենքի տեղափոխման մասին տեղեկություն չի հայտնել:

Հաջիզադեի խոսքով՝ նշված զինտեխնիկայի փոխանցումը կնպաստի տարածաշրջանում «Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ Հայաստանին զինելուց»,- ասել է նա: