Ամիրբեկովը պարզաբանել է՝ ինչ է սպասվում Ղարաբաղում մնացած հայերին

Ամիրբեկովը պարզաբանել է՝ ինչ է սպասվում Ղարաբաղում մնացած հայերին

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու  նրանց հնարավոր վերադարձը։

ԼՂ-ում  մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:

«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում  ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է  հազարից քիչ մարդ»,-ասել է նա:

Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝  30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է: