Ամուսնական պարտականությունները չկատարելու համար 110-ամյա ամուսինը դանակահարել է կնոջը

Ամուսնական պարտականությունները չկատարելու համար 110-ամյա ամուսինը դանակահարել է կնոջը

Ուգանդացի 110-ամյա տղամարդը ձերբակալվել է և մեղադրվում է իր 109-ամյա կնոջը սպանելու մեջ, քանի որ վերջինս հրաժարվել է նրա հետ նույն անկողնում քնել։ Այս մասին գրել է Daily Monitor-ը:

Նթունգամոյի շրջանի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 110-ամյա Դոմինիկ Բաբիհան դանակահարել է կնոջը իրենց ընտանեկան տանը: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին կինը հրաժարվել է քնել ամուսնու հետ նույն անկողնում: Նա բողոքել է հազից և թուլությունից՝ քնելով մեկ այլ սենյակում:

Ուրբաթ օրը ամուսինների թոռներն իմացել են ընտանեկան վեճի մասին: Դոմինիկ Բաբիխան սկսել է բողոքել նրանց, որ «չի կարող մենակ մեռնել»: Թոռներից մեկը հաջորդ առավոտ եկել է ծերերին այցելելու, բայց պապիկին գտել է դանակը՝ ձեռքին։ Դոմինիկ Բաբիխան դանակահարել է կնոջը թոռնուհու աչքի առաջ։ Աղջիկը սարսափած վազել, կանչել է հարևաններին:

Վեջիններս հասել են դեպքի վայր, սակայն տատիկին գտել են արդեն մահացած, իսկ Բաբիխային՝ սենյակում փակված, որտեղ, ըստ երևույթին, անհաջող ինքնասպանության փորձ է արել:

Ոստիկանությունն արձանագրել է, որ սպանությունը կատարվել է «ամուսնական պարտքը կատարելուց հրաժարվելու» պատճառով: