Այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց. Անդրանիկ Քոչարյան

Այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց. Անդրանիկ Քոչարյան

«Սոցցանցերում տարածվել է լուսանկար, որի ժպիտի լայն կամ ոչ լայն լինելը ես չհասկացա։ Չգիտեմ՝ որտեղից է նկարել ձեր գործընկերը, բայց եթե ինքը շահագրգռված էր ժպիտը ավելի լայն տեսնելու, կարող էր մոտենալ մեզ և հարցնել՝ դուք ինչու եք ժպտում, կարող է միասին ժպտայինք:

Դուք այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց՝ նրանք ժպտալով Երեւանի կենտրոնում քայլում էին: Գետինը մտնեն, հլը մի հատ էլ լավ եղանակ է եղել, ոնց էլ դուրս են եկել փողոց: Բա նախկինում ասում էիք՝ սրանք փողոց չեն կարողանում դուրս գալ:

Ես անձամբ շահագրգռված եմ, որ բոլորը տեսնեն, որ ես փողոց էլ եմ դուրս գալիս, ախռանիկներ էլ չունեմ, եւ իմ հետ զբոսնողներից ոչ ոք չունի:

Այդպես ապրել եմ ամբողջ իմ կյանքում՝ ունենալով անվտանգության մարմիններում շատ բարձր պաշտոններ»,- ասաց պատգամավորը։