Այլևս գրավիչ չէ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի համար, մենք նախընտրում ենք իրանական երթուղին. Հիքմեթ Հաջիև

Այլևս գրավիչ չէ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի համար, մենք նախընտրում ենք իրանական երթուղին. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են այն պնդումները, թե Ադրբեջանը կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար, փոխարենը պնդում են, որ շուտով կարող է կնքվել կայուն խաղաղության պայմանագիր:

Politico լրատվականը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հեղինակը զրուցել  է Ադրբեջանի արտգործնախարարի, Ադրբեջանի նախագահի օգնականի հետ:

Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել  է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություններ կան:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ Político-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական ճանապարհով և հարձակվել Սյունիքի վրա։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ըստ Հաջիևի, կորցրել է իր գրավչությունը․«Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»,- ասել է Հաջիևը: