Այս արդյունավետ միջոցը կօգնի արագ բարելավել հիշողությունը

Այս արդյունավետ միջոցը կօգնի արագ բարելավել հիշողությունը

Հիշողությունը պատասխանատու է տեղեկատվության պահպանման համար, իսկ տեղեկատվությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր պահի, հետևաբար պետք է ունենալ լավ հիշողություն, որպեսզի բոլոր պարագաներում հնարավոր լինի դրսևորվել առավել ինքնավստահ և համարձակ:

Վիտամին D ցածր մակարդակի բացասական ազդեցություններից մեկը ճանաչողական անկումն է: Այս նյութի պակասությունը բնորոշ է ցուրտ կլիմա ունեցող երկրների բնակիչներին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիտամին D անբավարարություն ունեցող տարեց մարդկանց հիշողությունը ավելի արագ է վատացել, քան վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող հասակակիցներինը։

Հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը բարելավելու համար՝ նաև խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել դրան նպաստող մթերք և լինել հետևողական:

Խնկունի (розмарин). սա առաջին և ամենահզոր բնական միջոցն է հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը բարելավելու համար: Դրա բաղադրիչները բարելավում են գլխուղեղի գործառույթները: Բացի այդ, այն շատ համեղ է և ունի հիանալի բույր:

Խնկունի թեյը պետք է խմել ճաշից կամ ընթրիքից հետո, քանի որ այն օգնում է բարելավել մարսողության գործընթացը, պայքարում է թթվայնության և ավելորդ գազերի դեմ։ Այն օգնում է նվազեցնել փքվածությունը։

Խնկունի 1 ճյուղից հանել տերևները և դնել մեծ թեյնիկի մեջ։ Էլեկտրական թեյնիկում խմելու ջուրը եռացրեք 100°C, այս ջուրից 700 մլ լցրեք թեյնիկի մեջ։

Կափարիչով փակեք թեյնիկը, վրան սրբիչ գցեք և թողեք, որ թեյը եփվի 7-9 րոպե։