Անհետ կորած, իսկ հետո մահացած հայտնաբերված հարազատ քույրերը գնում էին հարսանեկան արարողության մասնակցելու. մանրամասներ

Անհետ կորած, իսկ հետո մահացած հայտնաբերված հարազատ քույրերը գնում էին հարսանեկան արարողության մասնակցելու. մանրամասներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝մահացած հայտնաբերված կանայք հարազատ քույրեր են և մեկնում էին Սյունիքի մարզ՝ հարսանեկան արարողության մասնակցելու։ Կայքի փոխանցմամբ՝ նրանց վարած վտոմեքենան որոնվում էր երեկվանից։