Առեղծվածային դեպք՝ Արարատի մարզում. «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 3 ամսական երեխա է մահացել

Առեղծվածային դեպք՝ Արարատի մարզում. «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 3 ամսական երեխա է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում երեխա է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 3 ամսական Արշակ Հ.-ն է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։