Արայի սրտի հետ կապված խնդիրները ավելի սրվեց. Սարո

Արայի սրտի հետ կապված խնդիրները ավելի սրվեց. Սարո

«25 տարի ընկերություն ենք արել։ Մեծ ցավ է ինձ համար եղբորս կորուստը։ Ամենաբարի, ամենամեծ սրտի տեր մեր եղբորն ենք կորցրել․ ամեն ինչ կտար, ամեն ինչ կաներ։

Վերջին անգամ միասին Ուզբեկստան էինք մեկնել , տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր, խնդիրներ ուներ․․․ Ցավոք՝ այլեւս մեզ հետ չէ։ Աստված թող եղբորս հոգին լույսերի մեջ պահի։

Առողջական խնդիր ուներ սրտի հետ կապված։ Մայրիկին կորցրեց, ինչը մեծ ցավ էր իր համար։ Բոլորը, ովքեր ճանաչում են Արային, գիտեն, թե որքան կապված էր ինքը մոր հետ։

Սրտի հետ կապված իր առողջական խնդիրները սրացան մայրիկին կորցնելուց հետո»,-նշեց երգիչը։