Արա Մարտիրոսյանը ետ է վերցրել նվիրած մեքենան. մանրամասներ` երգչի և սիրելիի բաժանումից

Արա Մարտիրոսյանը ետ է վերցրել նվիրած մեքենան. մանրամասներ` երգչի և սիրելիի բաժանումից

StarNews-ի հավաստի տեղեկությունների համաձայն` դեպի ամուսնություն գնացող այս միությունը այլ ավարտ է ունեցել:

Զույգը բաժանվեց, դե իսկ այսօր արդեն մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Դեռ ամիսներ առաջ համացանցը խոսում ու քննարկում էր երգչի շքեղ նվերը սիրելիին`այն էր թանկարժեք ավտոմեքենա:

Պարզվում է` երգիչը, այսպես ասած, բաժանումից հետո շքեղ նվերը հետ է վերցրել, սակայն Ալլան, ինչպես հավաստի աղբյուրներն են փաստում, որդիների օգնությամբ կրկին շքեղ մեքենա է վարում:

Թե ինչու Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չի ընթանում և նախանձելի թվացող հարաբերությունները երկար կյանք չեն ունենում, հայտնի չէ:

Նշենք, որ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ, ով աշխատում է հայաստանյան հայտնի կլինիկաներից մեկում։