Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում․ Սնուփ Դոգի հուզիչ խոսքերը

Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում․ Սնուփ Դոգի հուզիչ խոսքերը

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dog-ն իր ինստագրամյան էջում գրառում է արել՝ նշելով. 

«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսվում է Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերի կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգի համերգը, որի համար պետբյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար: