«Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը»

«Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը»

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար:

ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին»,- նշել է նա: