Բասկետբոլի գնդակով ֆուտբոլի դարպասին գոլ է խփում․ սպորտից էլ է անգրագետ

Ես չէի ուզի, իհարկե, պետությունը համեմատել ֆուտբոլային թիմի հետ, բայց մի օրինակ կբերեմ։ Ֆուտբոլային թիմը երբ որ պարտվում է, գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս, այս մարդիկ երկիրը կործանեցին, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ դեմքով գնում կառավարության նիստ է անցկացնում։

Նա ոչ մի բանից տեղյակ չէ, նա ոչ տնտեսությունից է տեղյակ, ոչ պետական կառավարումից, ոչ արվեստից, ոչ մշակույթից, ոչ սպորտից։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

«Սաղ գործերը թողել, գնացել է բասկետբոլի դաշտերն է ստուգում։ Գնացել է, ուզում է հասկանալ՝ որ դաշտը քանի մետր է։ Սպորտից էլ էնքան անգրագետ է, որ էլ չխոսանք։

Բասկետբոլի գնդակը վերցնում է, խփում է ֆուտբոլի դարպասին, ասում է՝ մի քանի անգամ խփես կքանդվի պատը, բայց անգամ չի էլ ջոկում, որ դա բասկետբոլի գնդակ է, ֆուտբոլի գնդակ չէ»,- ասաց Պետրոսյանը։