Բարի լուր․ Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել էր, դուրս է գրվել հոսպիտալից

Զոհված զինծայողների ցուցակում ընդգրկված Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը վերականգնվել է, դուրս է գրվել հոսպիտալից։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է վերականգնողական բուժում»,- ասաց կառույցի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: