Դափնու տերևներից պատրաստված թուրմը վերջ կդնի անտանելի հոդացավերին

Դափնու տերևներից պատրաստված թուրմը վերջ կդնի անտանելի հոդացավերին

Հոդացավերն ու հոդերում, այսպես ասած, «խրթխրթոցը» մшրդկшնց շրջանում տարածված խնդիր է: Այս դեպքում բժշկությունը բազմաթիվ միջոցներ է առшջшրկում, սակայն աշուն-ձմեռ եղանակային շրջանում կրկին գլուխ է բարձրացնում անտանելի ու շարժունակությանը խանգարող հոդացավերը:

Առաջարկում ենք ձեզ մի հզոր միջոց, որն իր արդյունավետությամբ մեծ ժողովրդականություն է վայելում:

Այս դեպքում օգտակար է դափնու տերևից պատրաստված յուղը:

30 գր. չոր դափնու տերևի վրա լցնել 1 բաժակ բուսայուղ, պինդ փակել և դնել մութ ու տաք տեղում: Պահել 10 օր, որից հետո քամել և ստացված յուղային լուծույթը պահել սառնարանում:

Օգտագործելու ժամանակ մի փոքր տաքացնել և շփել հիվանդ հոդերը օրը 2-3 անգամ և փաթաթել տաք բրդյա գործվածքով: Պահել մի քանի ժամ, մինչև ցավը հանդարտվի: Շփումների հետ մեկտեղ օգտագործել դափնու տերևներից պատրաստված թուրմ:

Թուրմը պատրաստել հետևյալ կերպ. 15 հատ չոր դափնու տերևի վրա լցնել 1,5 բաժակ եռման ջուր, եռացնել 5 րոպե մարմանդ կրակի վրա, որից հետո ջուրը տերևներով լցնել թերմոսի մեջ և թողնել թրմվի 4 ժամ, այնուհետև քամել:

Պատրաստված միջոցը խմել օրվա ընթացքում՝ 1ճ/գ 0,5-1 ժամը մեկ անգամ: Օգտագործել 3 օր շարունակ: 6 ամիս տալ դադար և նորից կրկնել եռօրյա կուրսը:

Հիշեք, նախքան օգտագործելը խորհրդակցել տեղամասի բժշկի հետ։