«Դեմքի մազածածկույթը, ատամների վիճակը, ձայնը, ներկայացնում է հայ ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

«Դեմքի մազածածկույթը, ատամների վիճակը, ձայնը, ներկայացնում է հայ ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայում եմ եթերն ու մտածում. բայց ի՜նչ հարմար է նա ժողովրդին: Որքա՜ն ճիշտ է արտացոլում նա ժողովրդի հավաքական ցանկությունը` ամեն գնով, անգամ ստրկության, հասնել խաղաղության: Ոչինչ որ դա գերեզմանի խաղաղություն է լինելու: Կարևորը խաղաղություն լինի:

Որքան լավ է նրա արտաքինը ներկայացնում ժողովրդին. դեմքի մազածածկույթը, ատամների վիճակը, ձայնը, խոսվածքը, բերանի և շուրթերի շարժը, քայլվածքը, մարմնի ձևը:

Որքան անթերի է նա պրոյեկտում ժողովրդի հավաքական մտածելակերպն ու որակը:

Սա իր հայելային պատկերն արտահայտող լավագույն կառավարիչն էր, որին կարող էր իշխանության բերել, հետո վերաբերել և հետո պահել ժողովուրդը:

Ամեն բան արդար է, ամեն բան ճիշտ է: Ամեն բան շատ և շատ օրինաչափ է»: