Դե մի հատ բախտներդ փորձեք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ)

Դե մի հատ բախտներդ փորձեք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ)

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի այն թեկնածուներին, որոնք չմասնակցեցին նախորդ օրը կայացած հեռուստատեսային բանավեճին:

«Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրի մոտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ: Բանավեճը հարգանք է նաեւ քաղաքական մրցակիցների նկատմամբ:

Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երեւանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք: Խորհուրդ կտամ այդ կրակելուց խոսողներին, այդ արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել:

Սա ձեր եւ ձեր կնքահայրերի համար 1999-ը չէ, սա առավել եւս հոկտեմբերը չեւ եւ 27-ը չէ, սա 2023-ն է, սեպտեմբերի 17-ն է: Դե մի հատ,. Կներեք, կոշտ բառապաշարի համար, բայց  երեւում է որոշ մարդիկ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում:

Դե մի հատ բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ փորձեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մեկ շաբաթում գերակատարենք»,-բորբոքված ասաց Փաշինյանը: