Դրմբոնի ոսկին հանեցին, ո՞ւր գնաց․ մերոնք թալանել են, իրանք՝ զինվել․ արցախցին մեղադրում է Ղարաբաղի բոլոր իշխանություններին (Տեսանյութ)

60-ամյա Մխիթար Օհանյանը, որն Արցախից Հայաստան է գաղթել 2020 թվականի պատերազմից հետո, Արցախը կորցնելու համար մեղադրում է «Ղարաբաղի կլանին»։

Ծնունդով գորիսեցի Օհանյանը Factor TV-ին պատմեց, որ 22 տարի ապրել է Աղդամի մոտակայքում գտնվող Ուխտասար գյուղում։ Պատերազմի պատճառով այնտեղ թողել է տուն-տեղ, նռան այգիներ։ Հայաստան տեղափոխվելուց հետո փոխհատուցում է ստացել կորցրած ունեցվածքի համար և տուն գնել Սյունիքի Ծղուկ համայնքում։

Այդքանից հետո ՊՆ-ում աշխատանքի է ընդունվել և հայկական դիրքեր ջուր է հասցնում։ Բողոքում է միայն, որ արոտավայրի հող չունի ու ստիպված է անասունների կերը գնել։

Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը կանխատեսելի էր։

«Մերոնք թալան են արել, իրենք՝ զինվել։ 30 տարի Դրմբոնի ոսկին հանեցին, էդ ոսկին ո՞ւր գնաց։ Ղարաբաղի կլանը Ղարաբաղը կերել ա, Փաշինյանը մեղավոր չի»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին «այլ պետություններ» օգնեցին, այդ թվում՝ ռուսները։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում