«Ես պատրաստ էի անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս…». Աննա Հարությունյան

Դերասանուհի Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին: Ֆիլմը կոչվում է՝ «Մեդալի հակառակ կողմը»։

Ֆիլմում Ավդալյանին մարմնավորել է հենց Աննա Հարությունյանը։ Նա նկարահանումների վերաբերյալ գրառում է արել․

«Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձևափոխել, ես պատրաստ էի թերևս բարդագույն սպորտաձևերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել ՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր…»։