Երբ թողնում էինք տունը աղջիկս ասաց՝ 13 տարեկանում 3 պատերազմ եմ տեսել, բայց սա ամենադժվարն էր (Տեսանյութ)

Երբ թողնում էինք տունը աղջիկս ասաց՝ 13 տարեկանում 3 պատերազմ եմ տեսել, բայց սա ամենադժվարն էր (Տեսանյութ)

Pastinfo.am-ը գրում է․ Արցախում մենք 9 ամիս պայքարում էինք այն հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու, արցախցիների 90 տոկոսը վստահ էր, որ այս բարդությունները հաղթահարում են եւ լուծումը ի նպաստ արցախցիների ու Արցախի է լինելու։

Մենք պատրաստ էին շարունակել հաղթահարել այդ դժվարությունները, միայն թե լուծումը լիներ ի նպաստ մեզ։ Ստացվեց այդ ամենից հետո մենք կորցրեցինք նաև մեր հայրենիքը։ Ամենաբարդը գիտակցում էր, որ լքում ես հայրենիքդ, տունդ ու չգիտես՝ երբևէ կվերադառնաս, թե չէ, էդ նույնն է, որ բալիկիդ ես թողնում ու հեռանում։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց Արցախից բռնի տեղահանված Աննա Մանգասարյանը։

Նա ընդգծեց, որ 9 ամիս տեւած պայքարից հետո ամենաբարդը հենց գաղթի ճանապարհն էր։ «Ստեփանակերտից դուրս էինք գալիս ու հետ նայում… անտանելի ցավ էր, բառերս չեն հերքում նկարագրելու այն, ինչ զգում եմ…

Ես պատրաստ էի էլի ապրել Արցախում վերջին սուղ բլոկադայի պայմաններում, միայն թե ստիպված չլինեի գաղթի ճանապարհը բռնել,- ասում է մեր զրուցակիցը

Գաղթի ճանապարհը հաղթահարելը կյանքիս ամենաբարդ 2 օրերն էին։ Ես դժվարություններ ու կորսուտներ ունեցել եմ, բայց դա իմ կյանքի ամենադաժան 48 ժամն էր, հետ ես նայում, այն ինչ թողնում ես՝ քոնն է, բայց արդեն էլ քոնը չի։

Ստեփանակերտից մինչև Շուշի հասել ենք 17 ժամում։ Ողջ ընթացքում մեքենայում էինք, երեխան չէր կարողանում երկար նստել, դուրս էր գալիս, ադրբեջանցին կողքով անցնում էր՝ ասում նստի մեքենա, անգամ իրավունք չենք ունեցել դուրս գալ մեքենայից, մեջքն ուղղել։ Մարդիկ կային սոված էին, դա իրենց չէր հետաքրքրում, իրենք քեզ մարդ չեն ընկալում…

Երբ դուրս էինք գալու տանից՝ աղջիկս շորերը հավաքել էր, որը կարևոր էր հավաքեց, որը չէ՝ թափում էր միջանցքում, ասում եմ՝ Լար, խի էս տենց անում, ասեց՝ մամ, որ թուրքերը մտնեն տուն ասեն խոզանոց է, կեղտոտ տուն է, չեմ ուզում էս տանն ապրել…

Լացելով է դուրս եկել, երբ դուրս եկանք, ասեց մամ ուրախ եմ, որ Լուսինս էստեղ չի, որ չի տեսնում էս ամենը, ասում է՝ ես կհաղթհարեմ, Լուսինան չէր կարողանա, ասում էր՝ ես 13 տարեկանում 3 հատ պատերազմ եմ տեսել, բայց սա ամենադժվարն էր…»։

Մանրամասները՝ Pastinfo.am-ի տեսանյութում