Երբ իմացան կտակ եմ պատրաստվում գրեմ, սաղ բարեկամությունս լցվեց գլխիս

Երբ իմացան կտակ եմ պատրաստվում գրեմ, սաղ բարեկամությունս լցվեց գլխիս

Ես 75 տարեկան եմ։ Տարիների ընթացքում շատ կուտակած բաներ ունեմ։ Մի օր նստած մտածում եմ, ում ա մնալու տունս, ամառանոցս, բանջարանոցս։ էս ամենը ստեղծել ենք ես ու ամուսինս, ով մահացել ա 5 տարի առաջ։ 2 տղա ունեմ, բայց ցավոք իրանք լրիվ մոռացել են իմ մասին։

Ոչ իրանք են գալիս գնում, ոչ թոռներս։ Հարսներս շաբաթը մի երկու անգամ էնքան ա որ զանգում են բայց սառը սառը խոսում դնում։

Որ հիվանդ եմ լինում, պահող չեմ ունենում։ Մեկ մեկ հարևանս գալիս ա նստում ասում խոսում ենք։ Լավ կնիկ ա։ Մեկ մեկ ճնշումս ա չափում պետք եղած ժամանակ։ Մի օր, որ մեծ տղուս կինը զանգեց, պատմեցի մտադրությանս մասին։ Ասեցի, որ ուզում եմ կտակ գրեմ։ Մեկ էլ միանգամից մամ ջանը կապեց։ Հաջորդ օրը տղուս ու թոռներիս հետ եկան։ Մի 3 շաբաթական հղի ա էդ հարսս, ասում ա․

– Մամ ջան, որ էս մեկը աղջիկ եղավ, հաստատ քո անունն ենք դնելու։

1 շաբաթ առաջ երևի սկի անունս չէր հիշում։ Երևի խոսքի մեջ ասել էր մյուս հարսիս։ Օրը մեկը գալիս էր մոտս։ Մեկ տղեքս իրանց ընտանիքներով, մեկ քրոջս երեխեքը, մեկ մարդուս քրոջ աղջիկը։

Նստած մտածում եմ, որ ոչ մի բանի էլ արժանի չեն, հենց կտակի անուն լսեցին, հավաքվեցին։ Ավելի լավ ա սաղ ծախեմ, մանկատանը բարեգործություն անեմ։ Բայց տունս տալու եմ հարևանուհուս, իմ կողքին մենակ ինքն ա եղել։